Ամառային օլիմպիական խաղեր 2028
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային օլիմպիական խաղեր 2028, պաշտոնապես ճանաչված որպես XXXIV օլիմպիական խաղեր և հանրության կողմից հայտնի որպես ԼԱ 2028 (LA 2028), ապագայում կայանալիք միջազգային բազմաբնույթ սպորտային իրադարձություններ են, որոնք տեղի են ունենալու 2028 թ. հուլիսի 21-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։
Ամառային օլիմպիական խաղեր 2028 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Երկիր | Ամերիկայի միացյալ նահանգներ |
Կարգախոս | «Հետևի՛ր արևին» |
Բացում | Հուլիսի 21 |
Փակում | Օգոստոսի 6 |
Մարզադաշտ | Լոս Անջելեսի հուշահամալիր |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2024 |
Հաջորդ | 2032 Summer Olympics |
Կայք | la28.org(անգլ.)(իսպ.)(ֆր.) և olympics.com/en/olympic-games/los-angeles-2028(անգլ.) |
2028 Summer Olympics Վիքիպահեստում |
Հյուրընկալող քաղաքի մրցույթի գործընթացը պետք է սկսվեր 2019 թվականին, իսկ մրցույթի հաղթողը հայտարարվելու էր 2021 թվականին։ Հետևելով մի շարք հյուրընկալող քաղաքների 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի[1] և 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի[2] մրցույթներից դուրս մնալը, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2017 թվականի հուլիսի 31-ին որոշում կայացրեց, որտեղ Լոս Անջելես քաղաքը իրավունք ստացավ հյուրընկալելու 2028 թվականի Օլիմպիական խաղերը[3] ՝ ՄՕԿ-ից[4] ֆինանսավորվելով հավելյալ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Դրանից անմիջապես հետո Փարիզ քաղաքը ստացավ իրավունք հյուրընկալելու 2024 թվականի խաղերը։ 2017 թվականի սեպտեմբերի 13-ին Պերուի Լիմա քաղաքում` 131-րդ Միջազգային օլիմպիական կոմիտեում, երկու երկրներն էլ հայտարարվեցին հաղթող՝ որպես խաղերի հյուրընկալող քաղաքներ[5]։
Այս խաղերը կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպված 5-րդ Ամառային օլիմպիական խաղերը Սբ. Լուիզիանայի 1904 թվականի, Լոս Անջելեսի 1932 թվականի, Լոս Անջելեսի 1984 թվականի և Ատլանտայի 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո։ Դրանք կլինեն Միացյալ նահանգներում կազմակերպված իններորդ ընդհանուր Օլիմպիական խաղերը՝ ներառելով թե՛ ամառային և թե՛ ձմեռային խաղերը։
Լոս Անջելեսն արդեն երրորդ անգամ կհյուրընկալի ամառային օլիմպիական խաղերը՝ լինելով Լոնդոնից (1908, 1948, Ամառային օլիմպիական խաղեր 2012) և Փարիզից (Ամառային օլիմպիական խաղեր 1900, 1924 և 2024) հետո երրորդ քաղաքը, որը կհյուրընակալի Օլիմպիական խաղերը երրորդ անգամ։