Ալան Մաթիսոն Թյուրինգ (անգլ.՝ Alan Mathison Turing, հունիսի 23, 1912(1912-06-23)[1][2][3][…], Մեյդա Վեյլ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 7, 1954(1954-06-07)[1][2][3][…], Ուիլմսլոու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ, Բրիտանական կայսրության շքանշանակիր, Թագավորական միության անդամ։ Նշանակալից դեր է խաղացել ինֆորմատիկայի զարգացման մեջ, ձևակերպել է «ալգորիթմ» և «հաշվարկ» հասկացությունները՝ հիմնվելով «Թյուրինգի մեքենայի» գաղափարի վրա, ինչը կարելի է համարել ժամանակակից համակարգիչների մոդել։ Թյուրինգին հաճախ համարում են ինֆորմատիկայի և արհեստական բանականության հայր[11]։
Արագ փաստեր Ալան Թյուրինգանգլ.՝ Alan Turing, Ծնվել է ...
Ալան Թյուրինգ անգլ.՝ Alan Turing |
---|
Ալան Թյուրինգը 16 տարեկան հասակում |
Ծնվել է | հունիսի 23, 1912(1912-06-23)[1][2][3][…] Մեյդա Վեյլ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
---|
Մահացել է | հունիսի 7, 1954(1954-06-07)[1][2][3][…] (41 տարեկան) Ուիլմսլոու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] ինքնասպանություն[1] |
---|
Գերեզման | Woking Crematorium[5] |
---|
Բնակության վայր(եր) | Մեյդա Վեյլ և Գիլֆորդ |
---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
---|
Դավանանք | աթեիզմ[6] |
---|
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և գաղտնագիր |
---|
Հաստատություն(ներ) | Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան[1], Կառավարական կապի կենտրոն[1], Քեմբրիջի համալսարան[7] և Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա |
---|
Գործունեության ոլորտ | ծածկագրության վերլուծություն, ինֆորմատիկա, մաթեմատիկա, տրամաբանություն և գաղտնագրություն |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
---|
Ալմա մատեր | Թագավորական քոլեջ, Քեմբրիջ (1934)[1], Փրինսթոնի համալսարան (1938), Շերբորն դպրոց (1931)[1] և Hazlehurst Community Primary School? (1926)[7] |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][8] |
---|
Գիտական ղեկավար | Ալոնզո Չյորչ |
---|
Եղել է գիտական ղեկավար | Ռոբին Գենդի և Beatrice Helen Worsley?[9] |
---|
Հայտնի աշակերտներ | Ռոբին Գենդի |
---|
Ինչով է հայտնի | Ավարտի խնդիր Թյուրինգի մեքենա Էնիգմայի գաղտնագրի վերծանում ԷյՍիԻ ԷՀՄ (ACE Automatic Computing Engine) Թյուրինգի մրցանակ Թյուրինգի փորձ Թյուրինգի օրինակ (Turing patterns) |
---|
Ազդվել է | Max Newman? |
---|
Պարգևներ | |
---|
Հայր | Հուլիոս Մետիսոն Թյուրինգ[1] |
---|
Մայր | Էթել Սառա Սթոնի[1] |
---|
Կայք | turingarchive.org(անգլ.) |
---|
Ստորագրություն
|
Alan Turing Վիքիպահեստում |
Փակել
Ինֆորմատիկայի բնագավառում ամենախոշոր մրցանակն անվանվել է ի պատիվ Ալան Թյուրինգի. Թյուրինգի մրցանակ[12][13]։