Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)
2023 / From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի ներխուժում Արցախի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիա[6] ընդդեմ Արցախի Հանրապետության, որը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին[7][8] ժամը 13-00-ի սահմաններում[9][10][11][12][13][14][15][16] և ուղեկցվել հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով[17]։ Հարձակումը սկսվել է զանգվածային հրթիռա-հրետակոծությամբ[9][10][12][14][15][18][19][20][21][22], ապա օգտագործվել է անօդաչու թռչող սարքեր[8][15][23], որին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ընթանում են ինտենսիվ մարտեր[15]։ Իբրև թե առաջնահերթ թիրախներ են ընտրվել տարբեր ռազմական օբյեկտները[16][23], որոնց ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել[2][20][22]։ Ստեփանակերտում հայտարարվում է օդային տագնապ[2][21][24]։ Հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը[25], այլ քաղաքներն ու գյուղերը[6][7][10][11][12][13][14][15][16]։ Մարտական գործողություններ են սկսվում շփման գծի ողջ երկայնքով[23]։ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում, մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է ադրբեջանական բանակի մխրճումը[15][26]։ Ադրբեջանական կողմը տարբեր վայրերում թիրախավորում է կապի ամբողջական համակարգը[23]։ Բացի ռազմական օբյեկտներից, հրետանու, անօդաչու թռչող սարքերի, և որոշակի հրթիռային համակարգերի միջոցով թիրախավորվում են նաև քաղաքացիական տարբեր օբյեկտներ[23]։ Ադրբեջանական զինված ուժերը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի պաշտպանության խորքը[27]։ Հայկական զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն[27]։ Հայկական կողմում կան վիրավորներ[2]։
Հայ-ադրբեջանական պատերազմ Արցախում | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայ-ադրբեջանական հակամարտություն | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Արցախի Հանրապետություն • Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ |
Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետություն • Ադրբեջանի Հանրապետության զինված ուժեր Աջակցություն |
Ռուսաստանի Դաշնություն • Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմ | |||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Սամվել Շահրամանյան (Արցախի նախագահ) Կամո Վարդանյան (Արցախի ՊԲ հրամանատար) |
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) Զաքիր Հասանով (ԱՀ ՊՆ նախարար) Աջակցություն |
Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի նախագահ) Կիրիլ Կուլակով (Արցախում ռուսական զորակազմի հրամանատար) | |||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Հայկական աղբյուրներ՝ | Հայկական աղբյուրներ՝
Ադրբեջանական պնդումներ՝ |
Հարձակմանը նախորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին[16]։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության տարածքում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում սկսում է տեղային բնույթի «հակաահաբեկչական միջոցառումներ՝ սահմանադրական կարգի վերականգնման նպատակով»[16][28][29][30]։ Ձեռնարկված միջոցառումների մասին, ըստ ադրբեջանական կողմի հարղորդագրության, տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաև համատեղ գործող՝ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը»[7][16][29]։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է ադրբեջանական կողմից իրազեկված լինելու փաստը[26][29]։
Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանը ցանկանում է Արցախում իրականացնի հայերի էթնիկ զտումներ և վարում է ցեղասպան քաղաքականություն[31]։