Ադոլֆ ֆոն Մենցել
From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ ֆոն Մենցել (գերմ.՝ Adolph Friedrich Erdmann von Menzel, դեկտեմբերի 8, 1815(1815-12-08)[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4] - փետրվարի 9, 1905(1905-02-09)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[5]), գերմանացի գեղանկարիչ։ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի հետ մեկտեղ համարվում է 19-րդ դարի գերմանացի խոշորագույն նկարիչներից մեկը[8]։ Նա նաև իր ժամանակի ամենահաջողակ գերմանացի նկարիչն էր[9], ում գործերը շտապում էին ձեռք բերել թանգարաններն ու պատկերասրահները[9][10]։ Եղել է առաջին նկարիչը, ում ընդունել են Պրուսիայի բարձրագույն՝ Սև արծվի ասպետական օրդենը (1898 թվականին)։ Այդ նույն տարում նրան շնորհվել է ասպետի կոչում ու ազնվականական տիտղոս, և նա փոխել է իր անունը՝ դարձնելով Adolph von Menzel: Ադոլֆ ֆոն Մենցելն ընտրվել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի և Լոնդոնի թագավորական ակադեմիայի անդամ։
Ադոլֆ ֆոն Մենցել գերմ.՝ Adolph von Menzel | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Adolph Friedrich Erdmann von Menzel |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1815(1815-12-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 9, 1905(1905-02-09)[1][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական կայսրություն[5] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | Պրուսիայի արվեստի ակադեմիա և Berliner Akademie der Künste?[6] |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող և վիմագրող |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն և փորագրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Studio Wall?, Laying out the March Dead? և Frederick the Great Playing the Flute at Sanssouci? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Կայք | adolph-von-menzel.com |
ստորագրություն | |
Adolph von Menzel Վիքիպահեստում |
Թեև շատ է ճամփորդել ու բազմաթիվ ծանոթներ ուներ, գերադասել է առանձնացած ապրել իր բեռլինյան բնակարանում[11]։ Ենթադրվում է, որ շփումներ ունենալուց խույս է տվել իր արտաքինի պատճառով (մեծ գլուխ է ունեցել և չափազանց կարճ՝ ընդամենը չորս ոտնաչափ ու վեց մատնաչափ հասակ)[11][12]։