Օստրակիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Օստրակիզմ (հին հունարեն՝ ὁ ὀστρακισμός, τὸ ὄστρακον - «խեցի, կեղև»), ճիշտը՝ օստրակիսմոս Հին Աթենքում ժողովրդական ժողովի որոշումով առանձին քաղաքացիների վտարումը քաղաքից։
Օստրակիզմը մտցրել է Կլիսթենեսը մ․ թ․ ա․ 6-րդ դարի վերջին՝ որպես միջոցառում տիրաննիայի վերահաստատման դեմ (առաջին անգամ կիրառվել է մ․ թ․ ա․ 488-487 թվականներին), հետագայում դարձել է քաղաքական պայքարի միջոց։