Վիկտորյական գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորյական գրականությունը այն գրականությունն է, որը հիմնականում գրված է անգլերեն լեզվով՝ թագուհի Վիկտորիայի օրոք (1837-1901թթ․) (վիկտորյական դարաշրջան), որին նախորդեց ռոմանտիզմը և հաջորդեց Էդվարդյան դարաշրջանը (1901-1910թթ․): Ռոմանտիզմի դարաշրջանում պոեզիան էր գերիշխող ժանրը, սակայն վիկտորյական ժամանակաշրջանում ամենակարևոր ժանրը դարձավ վեպը։ Այս դարաշրջանի առաջին ամենահայտնի գրողը Չարլզ Դիքենսն է (1812-1870թթ.)։ Նրա առաջին վեպը՝ «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», հրատարակվել է 1836 թ., իսկ նրա վերջին վեպը «Մեր ընդհանուր ընկերը»՝ 1864-5 թթ.։ 1848թ․ հայտնի դարձավ Ուիլյամ Թեքերեյի (1811–1863թթ․) «Սնափառության տոնավաճառ» վեպը։ 1840-ական թվականներին իրենց գործերով հայտնի դարձան Շառլոթ(1816-55թթ․), Էմիլի (1818-48թթ․) և Էնն (1820-49թթ․) Բրոնտե քույրերը։ Հետագայում, 1872թ․ հայտնի դարձավ Ջորջ Էլիոթի (1819-80թթ․) «Միդլմարչ» վեպը։ Այս դարաշրջանի վերջին ամենահայտնի վիպասանը Թոմաս Հարդին էր (1840-1928թթ․), ում առաջին վեպը՝ «Կանաչ ծառի տակ», գրվել է 1872թ․, իսկ վերջինը՝ «Աննկատելի Ջուդը»՝ 1895թ․։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վիկտորյական դարաշրջանի ամենահայտնի բանաստեղծներն էին Ռոբերտ Բրաունինգը (1812-89թթ․) և Ալֆրեդ Թեննիսոնը (1809-92թթ․), չնայած շատերը հակված էր նախընտրել Թոմաս Հարդիի պոեզիան, ով, չնայած իր կյանքի ընթացքում գրում էր բանաստեղծություններ, բայց չի հրապարակել իր ժողովածուն մինչև 1898 թ. և Մենլի Ջերարդ Հոփքինսի (1844-89թթ․) պոեզիան, ում բանաստեղծությունները հրատարակվել են հետմահու, 1918 թվականին։ Այս շրջանում կարևոր գրական գործիչ է Ալջերնոն Չարլզ Սուինբերնը (1837-1909թթ), ով հայտնի դարձավ իր պոեզիայով և քննադատական գործերով։Հետագայում լայն տարածում է գտնում նաև Ուիլյամ Բաթլեր Եյթս-ի պոեզիան։ Թատրոնում լուրջ փոփոխություններ չկային մինչև XIX դարի վերջը։ 1970-ականներին ամեն ինչ փոխվեց։ Այդ փոփոխության պատճառը Գիլբերտի և Սալիվանի կոմիկական օպերաներն էին, Ջորջ Բեռնարդ Շոուի (1856–1950թթ․) 1890-ականների և Օսկար Ուայլդի (1854–1900) պիեսները` հտկ․ Ուայլդի «Որքան կարևոր է լուրջ լինելը» պիեսը։