Վերլուծական հոգեբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Վերլուծական հոգեբանությունը հոգեդինամիկ ուղղություն է, որի հիմնադիրը շվեյցարացի հոգեբան և մշակությաբան Կառլ Գյուստավ Յունգն է։ Այս ուղղությունը մոտ է հոգեվերլուծությանը, սակայն ունի էական տարբերություններ։ Դրա էությունն է մարդկային վարքի ետևում կանգնած խորը ուժերի և մոտիվացիաների իմաստավորումն ու ինտեգրացիան՝ երազատեսության,, ֆոլկլորի և միֆոլոգիայի ֆենոմենոլոգիայի ուսումնասիրման միջոցով։ Անալիտիկ հոգեբանությունը հիմնվում է անձի մոտ անգիտակցական սֆերայի առկայության մասին պատկերացման վրա, որը հանդիսանում է բուժիչ ուժերի և անհատականության զարգացման աղբյուր։ Այս տեսության հիմքում ընկած է կոլեկտիվ անգիտակցական հասկացությունը, որում արտացոլվում են անթրոպոլոգիայի, էթնոգրաֆիայի, մշակույթի և կրոնի պատմության ինֆորմացիան, որոնք Յունգը վերլուծել է կենսաբանական էվոլյուցիայի և մշակութա-պատմական զարգացման ասպեկտներից, և, որոնք դրսևորվում են անհատի հոգեկանում։ Ի տարբերություն էքսպերիմենտալ հոգեբանության բնագիտական մոտեցման, վերլուծական հոգեբանությունը ուսումնասիրում է ոչ թե աբստրակտ մեկուսացված անհատին, այլ անհատական հոգեկանը՝ որպես մշակութային ձևերով միջնորդավորված և սերտ կապված կոլեկտիվ հոգեկանի հետ։