Վայնկա (պատմվածք)
From Wikipedia, the free encyclopedia
«Վայնկա» (ռուս.՝ «Ванька»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որը գրվել և հրատարկվել է 1886 թվականին, դեկտեմբերի 25-ի «Պետերբուրգյան թերթի» («Петербургская газета») № 354-ի «Սուրբծննդյան պատմվածքներ» բաժնում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։
Վայնկա ռուս.՝ Ванька | |
---|---|
Հրատարակությունը «Պատմվածքներ» ժողովածուի կազմում, 1890 թվական | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1886 |
Հրատարակվել է | 1886 |
Թարգմանիչ | Համբարձում Մազմանյան |
Ստեղծագործությունը Անտոն Չեխովի ժամանակակից քննադատների կողմից միանշական չի ընդունվել, միևնույն ժամանակ Լև Տոլստոյը ներառել է Չեխովի «առավել երևելի» պատմվածքների գրացուցակում։ Հեղինակի կենդանության օրոք «Վայնկան» ներառվել է նրա պատմվածքների ժողովածուներում և տարրական դպրոցի համար «Ընթերցանության գիրք» դասագրքում, ինչպես նաև թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, դանիերեն և այլ եվրոպական լեզուներով։ Թեմատիկ առումով «Վայնկան» աղերսներ ունի Անդերսենի, Դոստոևսկու, Դիքենսի սուրբծննդյան ստեղծագործությունների հետ։ 1959 թվականին պատմվածքը էկրանավորվել է Մ. Գորկու անվան կինստուդիայում։