Սառը տունը
From Wikipedia, the free encyclopedia
Սառը տունը (անգլ.՝ Bleak House) Չարլզ Դիքենսի իններորդ վեպը (1853 թվական), որը բացում է հեղինակի գեղարվեստական հասունության շրջանը։ Այս գրքում տրված է Վիկտորիանական դարաշրջանի ամբողջ բրիտանական հասարակության առանցքը՝ բարձր ազնվականությունից մինչև քաղաքային դարպասատակը և նրանց միջև կապերի բացահայտումը։ Շատ գլուխների սկիզբը և ավարտը նշված են քարլայլյան բարձր հռետորաբանության ճողփյունով։ Դատական գործավարության պատկերը Կանցլերական դատարանում, Դիքենսի կատարումը մղձավանջային գուներանգության գրոտեսկում, առաջացրեց այնպիսի հեղինակների հիացմունքը, ինչպիսիք են՝ Ֆրանց Կաֆկան, Անդրեյ Բելին, Վլադիմիր Նաբոկովը։ Վերջինս 20 -րդ դարի մեծագույն վեպերի վերլուծման դասընթացներից մեկը նվիրել է «Սառը տուն» վեպի վերլուծությանը։
Արագ փաստեր Սառը տունը անգլ.՝ Bleak House, Տեսակ ...
Սառը տունը անգլ.՝ Bleak House | |
---|---|
Առաջին հրատարակության կազմը (1852 թվական, մարտ) | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Չարլզ Դիքենս |
Երկիր | Անգլիա |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1852-1853 թվականներ |
Տեսարան | Անգլիա |
Նկարազարդող | Հելբոտ Նայթ Բրաուն |
Կազմի հեղինակ | Հելբոտ Նայթ Բրաուն |
Հրատարակչություն | Chapman & Hall[d] |
Հրատարակվել է | 1853 թվական |
Նախորդ | «Անգլիայի պատմությունը երեխաների համար» |
Հաջորդ | Անգլիայի պատմություն երեխաների համար |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/dickens/bleakhau/bleakhau.html |
Bleak House |
Փակել