Սալամանդրներ
From Wikipedia, the free encyclopedia
Սալամանդրներ (լատին․՝ Salamandridae), պոչավոր երկենցաղների կարգի ընտանիք[1][2]։ Գոյություն ունի շուրջ 114 ժամանակակից տեսակ, որոնք միավորված են 23 տեսակներում և 3 ենթաընտանիքներում[3]։ Տարածվեծ են Եվրոպայում, Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում, Փոքր Ասիայում, Չինաստանում, Հնդկաստանում և Հնդկաչինում, Նոր Աշխարհում՝ Կանադայի հարավից մինչև Մեքսիկայի հյուսիս[4][5]։ Հայաստանում տարածված է 2 տեսակ՝ սովորական տրիտոն և փոքրասիական տրիտոն[1]։
Սալամանդրներ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Ինֆրատիպ | Gnathostomata |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Երկկենցաղներ (Amphibia) |
Ենթադաս | Lissamphibia |
Վերնակարգ | Batrachia |
Կարգ | Պոչավոր երկկենցաղներ (Caudata) |
Ընտանիք | Սալամանդրներ (Salamandridae) Goldfuß, 1820 |
Մարմինը մողեսանման Է, պոչը՝ կլորավուն։ Հասուն ձևերը խռիկներ չունեն, շնչում են թոքերով և մաշկով։ Կոպերը զարգացած են, բեղմնավորումը ներքին Է։ Ապրում է խոնավ, ստվերոտ տեղերում։ Դանդաղաշարժ Է, ակտիվ է գիշերը։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Մաշկագեղձերի արտադրությունը թունավոր է և կարող է սպանել մանր կենդանիներին[2]։
Սալամանդրը բազմաթիվ առասպելներում հիշատակվում է որպես կրակում ապրող կամ կրակից կազմված արարած։ Միջնադարում կրակե սալամանդրի կերպարը մեծ տարածում է ունեցել, նրա մասին հիշատակումներ կան Արիստոտելի և Ցիցերոնի տեքստերում։ Ալքիմիկոսները կարծում էին, որ սալամանդրը կրակի տարերքն է, նրա հոգին և նույնիսկ փիլիսոփայական քարի մարմնացում։