Պրեսբիտերականներ
From Wikipedia, the free encyclopedia
Պրեսբիտերականներ (երիցականներ), կալվինականության հետևորդներ՝ առաջացած Շոտլանդիայում, 16-րդ դարում. կուսակցություն 17-րդ դարում՝ անգլիկան հեղափոխության շրջանում։
Հիմնադիրը Ժան Կալվինի աշակերտ Ջոն Նոքսն է։ Պրեսբիտերական եկեղեցին պետական եկեղեցի է դարձել Շոտլանդիայում (1592), Անգլիայում (1644)։ Որպես կուսակցություն՝ պրիսբետականները 17-րդ դարի 60-ական թվականների վերջին հեռացել են քաղաքական ասպարեզից։ Պրեսբետերականները Ինղեպենղենաների (կոնգրեգացիոնալիստներ) հետ միասին կազմել են պուրիտանության միմյանց թշնամի՝ չափավոր և արմատական խմբավորումները։
Պրիսբետականների բարձրագույն մարմինը պրեսբիտերիումն է, որն ունի օրենսդիր, գործադիր և դատական գործառույթներ։ Պրիսբիտերականները Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների որոշ երկրներում և այլն։ Պրիսբիտերականները և Ռեֆորմականները 1875 թվականին ստեղծել են իրենց միավորումը։