Շրջակա միջավայրի կայունություն
From Wikipedia, the free encyclopedia
Շրջակա միջավայրի կայունություն, շրջակա միջավայրի կարողունակությունն է դիմակայել մարդու ազդեցությանը։ Էկոլոգիայում այս եզրույթը վերաբերում է կենսաբանական համակարգերի կենսաբազմազանության պահպանման և զարգացման ունակությանը։
Ջրաճահճային տարածքները և անտառները կենսակայուն համակարգերի բնորոշ օրինակներ են։ Մարդկանց համար, շրջակա միջավայրի կայունությունը հնարավորություն է տալիս պահպանել կյանքի որակը, վերարտադրությունը, ընդհանուր բարեկեցությունն ու զարգացումը (բնապահպանական, տնտեսական և սոցիալական տեսանկյունից)։ Առողջ էկոհամակարգերը մատակարարում են մարդկանց և այլ օրգանիզմների կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցներ։
Մարդու բացասական ազդեցությունը նվազեցնելու և էկոհամակարգերը բարելավելու երկու հիմնական եղանակ կա։ Առաջինը բնապահպանական կառավարումն է, որը հիմնված է երկրագիտության, կիրառական էկոլոգիայի և պահպանության, կենսաբանության կատարած ուսումնասիրությունների վրա։ Երկրորդ մոտեցումը մարդկության կողմից ռեսուրսների սպառման կառավարումն է, որը հիմնված է տնտեսագիտության կատարած ուսումնասիրություների վրա։
Կայուն զարգացման տնտեսությունը, որը սերտորեն կապված է էկոլոգիայի հետ և ենթադրում է սոցիալական, մշակութային և ֆինանսական ասպեկտներ։ Կայուն տնտեսության ստեղծումը մարտահրավեր է աշխարհին՝ միջազգային և ազգային օրենսդրության, սպառման, քաղաքաշինության, տրանսպորտի մակարդակով և ազդում է յուրաքանչյուր մարդու ապրելակերպի վրա։
Երկրի Խարտիայի առաքելությունն է խթանել կայուն ապրելակերպը և ձևավորել գլոբալ հասարակություն, որը հիմնված կլինի ընդհանուր էթիկական սկզբունքների վրա և կձևավորի հարգանք և հոգատարություն, էկոլոգիական ամբողջականության սկզբունքներ, մարդու համընդհանուր իրավունքներ, հարգանք մշակութային բազմազանության, տնտեսական արդարության, ժողովրդավարության և խաղաղության մշակույթի նկատմամբ։
Կայուն ապրելակերպի ուղիներ կարելի է գտնել կենսամիջավայրի վերակազմավորման միջոցով (օրինակ ՝ էկոգյուղեր, էկոքաղաքներ և կայուն քաղաքներ, վերակառուցելով տնտեսական հատվածները (Պերմակուլտուրա, Կանաչ շինարարություն, Կայուն գյուղատնտեսություն և Կայուն ճարտարապետություն), օգտագործելով նոր «կանաչ» տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգիա։