Շեհիդների պուրակ
From Wikipedia, the free encyclopedia
Շեհիդների պուրակ (ադրբ.՝ Şəhidlər Xiyabanı մինչև 1990 թ.՝ Կիրովի այգի / Լեռնային այգի ադրբ.՝ Киров Паркы / Дағлыг Парк), եղբայրական գերեզմանոց Բաքվում, որտեղ թաղված են այսպես կոչված «շեհիդները»՝ հիմնականում Բաքվում հայերի կոտորածներին մասնակցած ադրբեջանցի ջարդարարները (126 մարդ) և Արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորները։ Պուրակում նաև անաուն գերեզման գոյություն ունի, որտեղ թաղված են անհայտ սպանվածների դիակները։ Շեհիդների պուրակը Բաքվի այն վայրերից է, որը, սովորաբար, այցելում են արտասահմանից ժամանած պատվիրակությունները։