Շանսոնիե
ֆրանսիացի էստրադային երգիչ, քառյակների, քառյակերգերի կատարող / From Wikipedia, the free encyclopedia
Շանսոնիե (ֆր.՝ chansonnier chanson՝ «երգ»-ից), ֆրանսիացի էստրադային երգիչ, քառյակների, քառյակերգերի կատարող, «մոնմարտրական» ոճով ժանրային երգերի կատարող, հաճախ դրանց խոսքերի և երաժշտության հեղինակ (տես՝ «Շանսոն»)։ Շանսոնիեի արվեստը ծագել է միջնադարյան ֆրանսիական մենեստրելներից։
18-19-րդ դարերի սահմանագծին ժողովրդի հեղափոխական վերելքն առաջ բերեց շանսոնիեների արվեստի զարգացումը, որոնք իրենց երգերով արձագանքեցին օրախնդիր իրադարձություններին։ Շանսոնիեները հաճախ նոր տեքստերը հարմարեցրել են արդեն գոյություն ունեցող մեղեդիներին։ 19-րդ դարի վերջին «շանսոնիե» սկսեցին անվանել էստրադայի պրոֆեսիոնալ արտիստներին (Գ. Մոնթեգյուս, Ա. Բրյուան և այլք)։