Մշակութային բազմազանություն
զանազան կամ տարբեր մշակույթների որակ / From Wikipedia, the free encyclopedia
Մշակութային բազմազանություն, ամենատարբեր մշակույթների բազմազանություն, ի տարբերություն միատարր մշակույթի կամ գլոբալ մոնոկուլտուրայի կամ մշակութային տարբերությունների ջնջման, որը նման է մշակութային անկման։ «Մշակութային բազմազանություն» տերմինը նաև նշանակում է հարգանք այլ մշակութային ուղղությունների հանդեպ, որոնք իրենց ուրույն առանձնահատկություններով, որոնք են՝ կենցաղային, գաղափարային, ժողովրդավարական, քաղաքական և այլն, տարբեր են մյուսներից։ Երբեմն «մշակութային բազմազանություն» տերմինն օգտագործվում է՝ ցույց տալու համար մարդկային համայնքների կամ մշակույթների գոյությունը որևէ որոշակի տարածքում կամ առհասարակ աշխարհում։ «Գլոբալացում» տերմինի մեջ հաճախ մշակութային բազմազանության վրա բացասաբար ազդելու երանգ է դրվում։