Մեյձիի հեղափոխություն
1868 թվականին Ճապոնիայում կայսր Մուցուհիտոյի կողմից իրականացված բարեփոխումների համակարգ / From Wikipedia, the free encyclopedia
Մեյձիի հեղափոխություն (ճապ.՝ 明治維新 Meiji Ishin), 1868 թվականին Ճապոնիայում կայսր Մուցուհիտոյի կողմից իրականացված բարեփոխումների համակարգ։ Չնայած որ Ճապոնիայում կայսրերը կառավարում էին նաև Մեյձիից առաջ, իշխանությունը հիմնականում կենտրոնացած էր Տոկուգավայի Սյոգունատի ձեռքում, որը կայսեր անունից երկրի փաստացի կառավարիչն էր 1603-1867 թվականներին։ Բարեփոխումների հիմնական դրույթները ամփոփվում են Երդման կանոնադրությունում։ Հեղափոխությունը առաջ բերեց հսկայական փոփոխություններ երկրի ներքին կյանքում՝ ընդգրկելով ինչպես Էդոյի ժամանակաշրջանը (հաճախ անվանվում է նաև Տոկուգավայի Սյոգունի ուշ ժամանակաշրջան), այնպես էլ Մեյձիի կառավարման սկզբնական շրջանը։