Հռոմեա-պարթևական պատերազմներ
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմեա-պարթևական պատերազմներ շարունակական բնույթ կրող տարածաշրջանային լայնամասշտամ հակամարտություն հանրապետական (մ․թ․ա․ 27 թվականից հետո՝ կայսերական) Հռոմի, Պարթևստանի տիրակալության և Մեծ Հայքի թագավորության միջև, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 66-ից մինչև 217 թվականներին՝ մաս կազմել հռոմեա-պարսկական առճակատումների։ Ժամանակ առ ժամանակ այն ուղեկցվել է արյունահեղ պատերազմական գործողություններով, դիվանագիտական խարդավանքներով և արտաքին դավադրություններով։ Հռոմեա-պարթևական պատերազմներն առհասարակ ընթացել են մի քանի փուլերով։ Հակամարտության առաջին փուլը կարելի է համարել հռոմեական լեգեոնների հայկական արշավանքը, որի ընթացքում վերջիններս նպատակ ունեին խարխլել Տիգրան II-ի ստեղծած Մեծ Հայքի աշխարհակալության դիրքերը տարածաշրջանում։ Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում կնքված Արտաշատի պայմանագիրը փոփոխում է քաղաքական ուժերի դասավորությունը, սակայն դրանից շատ չանցած՝ մ․թ․ա․ 53 թվականին, հռոմեացիները Խառանի դաշտում ջախջախիչ պարտություն են կրում պարթևներից։
Հռոմեա-պարսկական պատերազմներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հռոմեա-պարթևական պատերազմներ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հռոմեական կայսրություն (մինչև մ․թ․ա․ 27 թվականը՝ Հռոմի հանրապետություն) |
Պարթևական տերություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Հռոմեական կողմ՝ |
Պարթևական կողմ՝
|
Հաջորդիվ Հռոմը քաղաքական ճգնաժամ է ապրում, որից օգտվելով էլ պարթևներն ամրացնում են իրենց դիրքերը Անտիոքում և նոր տարածքներ ձեռք բերում Միջագետքում։ Սակայն, Հռոմի համար այդքան կործանարար քաղաքացիական պատերազմները հանգեցնում են հռոմեական ուժերի վերածննդին։ 113 թվականին Հռոմի նոր կայսր Մարկոս Տրայանոսը նվաճումներ է կատարում արևելքում և արշավում դեպի Պարթևստան։ Նույն տարում հռոմեական լեգեոնները պաշարում են պարթևաց մայրաքաղաք Տիզբոնը։ Սակայն, Տրայանոսի իրավահաջորդ Հադրիանոսը փոխում է իր նախորդների վարած քաղաքականությունը և ցանկանում Եփրատի ավազանը վերստին դարձնել հռոմեական վերահսկողության սահման։ Հայաստանի շուրջ պատերազմները վերստին սանձազերծվում են 161 թվականին, երբ հռոմեական իշխանությունները Մեծ Հայքի գահին կարգում են Հռոմի ավագանու անդամ Սոհեմոսին։ Նույն տարում պարթևական զորքերը մտնում են Մեծ Հայք, տապալում Սոհեմոսին և գահ բարձրացրնում Բակուր Արշակունուն։ Այնուամենայնիվ, երկու տարի անց հռոմեացիները վերականգնում են իրենց իշխանությունը Հայաստանում։
195 թվականին արևելք է արշավում Հռոմի նորընտիր կայսր Սեպտիմիուս Սևերուսը, ով էլ առանց դժվարության զավթում է Սելևկիան և Բաբելոնը, իսկ երկու տարի անց նաև Պարթևական տերության թագավորանիստը։ Այս ժամանակաշրջանում Պարթևստանի տիրակալությունը գտնվում էր իր պատմության մայրամուտում, իսկ երկրում տիրող ներքաղաքական պայքարը ավելի էր օժանդակում հռոմեացի նվաճողներին։ Իրավիճակը փոխվում է 224 թվականին, երբ պարթև Արշակունիների ժառանգական իշխանությունը Պարսկաստանում անկում է ապրում, իսկ երկրի գլուխ անցնում են Սասանյանները։ Նման պայմաններում պարսկա-հռոմեական պատերազմները շարունակվում են արդեն Հռոմեական կայսրության և նորաստեղծ Սասանյան Պարսկաստանի միջև՝ ներգրավելով հարակից երկրներն ու գրավյալ տարածքները։