Հաստակտուց երաշտահավեր (լատին․՝Panuridae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 19, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ բեղավոր երաշտահավ և երկարագի երաշտահավ։ Կենդանի զանգվածը 8-47 գ է։ Բնադրում են անտառներում և եղեգի մացառներում։ Աչքի են ընկնում երկար պոչով, մոխրագույն և շիկավուն համեստ գույներով, այտերի բեղանման կամ հոնքի սև շերտով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։