Համաշխարհային ցուցահանդես (1851)
From Wikipedia, the free encyclopedia
Բոլոր ժողովուրդների արդյունաբերական աշխատանքների մեծ ցուցահանդես (անգլ.՝ The Great Exhibition of the Works of Industry of All Nations), համաշխարհային առաջին ցուցահանդեսը, որն անցել է 1851 թվականի մայիսի 1-ից հոկտեմբերի 15-ը Լոնդոնի Հայդ պարկում։ Դարձել է արդյունաբերական հեղափոխության պատմության նշաձողը։ Մասնակցել են բազմաթիվ երկրներ, ինչի շնորհիվ էլ ցուցահանդեսը հետագայում կոչվել է համաշխարհային։ Համաշխարհային այս առաջին ցուցահանդեսում ներկայացվել են արդյունաբերական, արհեստագործական տարբեր ապրանքներ, մեքենաներ, արտադրական մեթոդներ, ինչպես նաև օգտակար հանածոներ և կերպարվեստի գործեր։