Համաշխարհային ցուցահանդես
ցուցահանդես / From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային ցուցահանդես կամ Էքսպո (Expo), միջազգային ցուցահանդես, որը համարվում է ինդուստրացման խորհրդանիշ, ինչպես նաև բաց հարթակ է հանդիսանում տեխնիկական և տեխնոլոգիական նվաճումների ցուցադրման համար։
Հաջորդ ցուցահանդեսը տեղի կունենա 2022 թվականին։
1928 թվականին Միջազգային Ցուցահանդեսների վերաբերյալ կոնվենցիայի ստորագրման պահից սկսած Ցուցահանդեսների Միջազգային Բյուրոն (BIE, Bureau International des Expositions) կարգավորող մարմին է հանդիսանում երեք տիպի ցուցահանդեսների անցկացման գործում՝ ունիվերսալ, միջազգային և մասնագիտացված։ Տվյալ ցուցահանդեսները տևում են 3-6 ամիս։