Կոկոսյան արմավենի
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Կոկոսյան արմավենի (լատին․՝ Cocos nucifera), արմավենիների ընտանիքի բույս։ Խոշոր, չճյուղավորվող ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ։ Տերևները փետրաձև են, ծառի գագաթում հավաքված։ Պտուղը կորիզապտուղ է՝ կոկոսյան ընկույզ, որն ունի 30x20 սմ մեծություն և մինչև 8 կգ քաշ (թարմ վիճակում); Պտղի արտաքին թաղանթը թելաշար է, ներքինը ամուր է, 3 անցքերով, որոնք տանում են դեպի 3 սերմնաբողբոջները։ Ընկույզի պատյանը արտաքին կողմից ծածկված է սպունգանման թելավոր թաղանթով, որից ստացվում են շատ ամուր թել, այն համաշխարհային շուկայում հայտնի է «կայրա» անունով։ Կայրան աչքի է ընկնում ոչ միայն ամրությամբ այլև առանձգականությամբ և դիմացկունությամբ։ Դրանից գործում են պարան, խսիր, ցանցեր, հագուստ, գլխարկ, պատրաստում են խոզանակ, առագաստներ։ Որպես հումք կայրայի օգտագործումը մեծ չափերի է հասնում Հնդկաստանում, Շրի–Լանկայում, Ինդոնեզիայում։ Այդ երկրներում կայրայից պատրաստված խոզանակները արտահանվում են աշխարհի բազմաթիվ երկրներ։ Տերևները որպես շինանյութ անփոխարինելի են արևադարձային երկրների բնակիչների շենքերի տանիքները ծածկելու համար։ Տերևներից և ցողունից պատրաստում են թեթև և հարմար դռներ, միջնապատներ։ Վերջիններից միայն մեկից է զարգանում սերմը, որի էնդոսպերմը սկզբում թափանցիկ հեղուկ է, ապա վեր է ածվում կաթնագույն էմուլսիայի, այնուհետև խտանում է և կոշտանում։
Կոկոսյան արմավենի | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հավայան կղզիներում աճող արմավենիներ | ||||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Cocos nucifera L.
| ||||||||||||||
|
Հասուն էնդոսպերմը պարունակում է 30—35% յուղ և արժեքավոր հումք է սննդային ու տեխնիկական յուղերի ստացման համար։ Ոչ հասուն ընկույզի էնդոսպերմը՝ կոկոսյան կաթը, օգտագործվում է սննդի մեջ։ Ծաղկաբույլի հյութից ստանում են շաքար, օշարակ, գինի։ Պտուղների թաղանթի թելերից, ինչպես նաև տերևների թելիկներից, պատրաստում են ճոպաններ, խոզանակներ և այլն։ Բնափայտը արժեքավոր շինանյութ է։ Հնագույն ժամանակներից հայտնի է 2 կիսագնդերի արևադարձերում, հիմնականում Ֆիլիպիններում, Մալայան կղզեխմբի կղզիներում, Մալակա թերակղզում, Հնդկաստանում։ Մշակվում է նաև Սև ծովի ափին։