Կշիռ
ֆիզիկական մեծություն, օբյեկտի գրավիտացիոն հատկություն / From Wikipedia, the free encyclopedia
Կշիռ, ձգողականության հետևանքով մարմնի վրա ազդող ուժը։ Կարելի է ձևակերպել նաև որպես մարմնի կողմից ազդող ուժը հենարանի վրա։ Մի քանի հենարանների դեպքում կշիռ ասելով հասկանում ենք բոլոր հենարանների վրա ազդող գումարային ուժը։ Չափման միավորը Միավորների միջազգային համակարգում նյուտոնն է։ ՍԳՎ համակարգում կիրառվում է դինը։
Իներցիալ հաշվարկման համակարգում դադարի վիճակում գտնվող մարմնի կշիռը նույնական է մարմնի վրա ազդող ձգողական ուժին և ուղիղ համեմատական է նրա զանգվածին և տվյալ կետում ազատ անկման արագացմանը՝
- :
Ի տարբերություն զանգվածի, կշիռը վեկտորական մեծություն է։
Եթե մարմին-հենարան համակարգը շարժման մեջ է հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ, կշիռը և ձգողականության ուժը այլևս նույնը չեն՝
- ,
որտեղ -ն մարմին-հենարան համակարգի արագացումն է։