Կասկադյոր
From Wikipedia, the free encyclopedia
Կասկադյոր, կինեմատոգրաֆիայի մասնագիտություններից, որը կատարում է դժվար և վտանգավոր հնարքները։ Այս անվանումը ծագել է ֆրանսերեն cascadeur բառից, որը թարգմանաբար նշանակում է. 1) «կասկադային դերասան, կասկադյոր, կասկադային դերասանուհի, հնարքային դերասան 2) «ռիսկի սիրահար»
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կասկադյորները ֆիլմերում դերասաններին մասամբ փոխարինում են կադրում, եթե հարկ է լինում կատարել վտանգավոր հնարք։ Կան դերասաններ, որոնք ֆիլմերում իրենք կատարում վտանգավոր հնարքները, ուստի և նրանք միաժամանակ կատարում են նաև կասկադյորի աշխատանքը։ Կասկադյորի ընտրության ժամանակ միշտ աշխատում են գտնել այնպիսի անձի՝ ով մարմնակազմությամբ նման է դերասանին։ Այնուհետև կասկադյորին գրիմում են՝ բերելով դերասանի տեսքին, բայց նկարահանման ժամանակ կասկադյորին դիմացից չեն նկարահանում, այնպես որ դերասանի փոխարինումը կասկադյորով հնարավորինս մնա աննկատ հանդիսատեսի կողմից։