Լարիսա (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Լարիսա (հուն․՝ Λάρισα), քաղաք Հունաստանում։ Թեսալիա մարզի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ Հունաստանի 5-րդ քաղաքն է ` Աթենքից, Սալոնիկից, Պատրասից և Հերակլիոնից հետո։ Բնակչությունը` 131 095մարդ (2006) ։
Քաղաք | ||
---|---|---|
Լարիսա | ||
հուն․՝ Λάρισα | ||
Երկիր | Հունաստան | |
Մակերես | 122,6 կմ² | |
ԲԾՄ | 70 մետր, 77 մետր | |
Բնակչություն | 131 095 մարդ | |
Հեռախոսային կոդ | 2410 | |
Փոստային դասիչ | 41x xx | |
Պաշտոնական կայք | larissa-dimos.gr (հուն.) | |
| ||
Հունաստանի Թեսալիա երկրամասի ամենախոշոր քաղաքը գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման կենտրոն է, տրանսպորտային կարևոր հանգույց, որ երկաթուղով ու ավտոմայրուղիներով կապված է Վոլոս նավահանգստի, Սալոնիկ, Աթենք և այլ քաղաքների հետ։ Լարիսայի քաղաքային համայնքի մեջ մտնում են նաև Գիանուլի, Պլատիկամպոս, Նիկայա, Տերպսիթեա և նրա արվարձանը դարձած մերձակա այլ բնակավայրեր, որոնց ներառմամբ քաղաքի բնակչության թիվը հասել է 174 հազարի, զբաղեցրած տարածքը՝ 572.3 քառակուսի կիլոմետրի։
Ավանդազրույցն ասում է, որ Լարիսայում է ծնվել առասպելական հերոս Աքիլեսը, իսկ բժշկության հայր համարվող Հիպոկրատեսը ապրել ու մահացել է այստեղ։
Այսօր Լարիսան Հունաստանի առևտրային, գյուղատնտեսական ու արդյունաբերական կարևորագույն կենտրոններից է։