Էրմուպոլիս
From Wikipedia, the free encyclopedia
Էրմուպոլիս (հուն․՝ Ερμούπολη), քաղաք Հունաստանի հարավարևելյան հատվածում՝ Հարավային Եգեյան կղզիների Կիկլադներ տարածաշրջանային միավորի մեջ մտնող Սիրոս կղզու վրա։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Էրմուպոլիս | ||
հուն․՝ Ερμούπολη | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Հարավային Եգեյան կղզիներՀարավային Եգեյան կղզիներ | |
Նոմոս | Կիկլադներ | |
Մակերես | 11 կմ² | |
ԲԾՄ | 11 մետր | |
Բնակչություն | 13 400 մարդ (2001) | |
Խտություն | 1 183 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հույներ | |
Կրոնական կազմ | Հույն ուղղափառ եկեղեցի Կաթոլիկություն | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 22810 | |
Փոստային դասիչ | 841 00 | |
Պաշտոնական կայք | hermoupolis.gr | |
| ||
Փակել
Համարվում է Սիրոսի գլխավոր բնակավայրն ու մայրաքաղաքը։ Դեռևս հնագույն ժամանակներից ծառայել է, որպես արդյունաբերական, նավաշինական և մշակութային կենտրոն նոմոսի կազմում և դրա հետ միաժամանակ նաև գեղատեսիլ առողջարան։
Էրմուպոլիսում է գտնվում Հունաստանի Եգեյան համալսարանի մասնաճյուղը։ Այն զբոսաշրջային կարևոր կենտրոն է։ Էրմուպոլիսը տարբեր կապերով միացված է Հունաստանի գլխավոր նավահանգստի՝ Պիրեյոսի, ինչպես նաև Կիկլադյան և Դոդեկանեսյան կղզիների մի շարք քաղաքների հետ։