Էմու ջայլամ
թռչունների տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Էմու (լատին․՝ Dromaius novaehollandiae), թռչունների դասի ողնաշարավոր կենդանի։ Էմու ջայլամը համարվում է երկրագնդի երկրորդ ամենախոշոր թռչունը՝ ըստ հասակի։ Այս ցուցանիշով ավստրալիական էմուն զիջում է միայն իր ցեղակից աֆրիկյան ջայլամին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմու (այլ կիրառումներ)
Էմու ջայլամ | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Dromaius novaehollandiae | ||||
Հատուկ պահպանություն | ||||
Արեալ | ||||
|
Էմու ջայլամը Ավստրալիա մայրցամաքի էնդեմիկ կենդանատեսակ է (ազատության մեջ ապրում է միայն Ավստրալիայում և ժամանակի ընթացքում հարմարվել է Ավստրալիայի կենսապայմաններին)։ Բացի այդ, էմուն համարվում է նաև «Ավստրալիայի ամենամեծ հայրենի թռչունը» և էմուների ցեղի միակ պահպանված տեսակը։
Էմու ջայլամների բնակության արեալը տարածվում է գրեթե ամբողջ Ավստրալիայով։ Մինչ եվրոպացիների ներխուժումը Ավստրալիա էմու ջայլամների երկու տեսակները՝ թասմանյան էմուն և սև էմուն, տարածված էին ամբողջ Թասմանիայով ։ Եվրոպացիների Ավստրալիա արշավանքից հետո այս տեսակները ոչնչացան։
Արդեն 1788 թվականին Բնության պահպանության միջազգային միությունը այս կենդանիներին գնահատեց որպես խոցելի տեսակ։
Էմուների փափուկ փետուրներով, շագանակագույն, չթռչող թռչուններ են՝ երկար վզով և ոտքերով։ Էմուները հասնում են մինչև 1,9 մետրի։ Էմուները կարող են անցնել երկար ճանապարհներ, իսկ անհրաժեշտության դեպքում սահմանել մինչև 50 կմ/ժ արագություն։
Էմուների համար անասնակեր են ծառայում մի շարք բուսատեսակներ և բազմատեսակ միջատներ։ Էմուները նաև կարող են առանց սննդի դիմանալ մոտ մեկ շաբաթ։ Էմուները կարող են ջուր խմել ոչ հաճախակի, սակայն հնարավորության դեպում ընդունում են բավականին մեծ քանակությամբ ջուր։
Բազմացումը տեղի է ունենում մայիս-հունիս ամիսներին։ Այս ամիսներին էգերի շրջանում կռիվը արուի համար դառնում է տարածված երևույթ։ Էգերը կարող են բեղմնավորվել և սեզոնի ընթացքում ձվադրել մի քանի անգամ։ Արուն թխսում է։ Այս գործընթացների ընթացքում էգերը թերի են սնվում և կորցնում են զգալի քանակությամբ քաշ։
Էմուն կարևոր նշանակություն ունի Ավստրալիայի մշակույթում։ Այն ոչ միայն պատկերված է Ավստրալիայի զինանշանի վրա, այլ նաև նրա պատկերով հատվում են մետաղադրամներ։ Թռչունները առանձնահատուկ դեր ունեն նաև ավստրալիական դիցաբանության մեջ։