Նապոլեոնի եգիպտական արշավանք
Եգիպտոս / From Wikipedia, the free encyclopedia
Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանք (ֆր.՝ Campagne d'Égypte), արշավանք, որն իրականացվել է 1798-1801 թվականներին Ֆրանսիայի առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ[1]։ Վերջինս նպատակ ուներ նվաճել Եգիպտոսը։ Այն ձեռնարկվել է 1798-1797 թվականների Իտալական արշավանքում տոնած փայլուն հաղթանակից հետո։ Առաջին իսկ հաջողություններից հետո Նապոլեոն Բոնապարտը հավակնեց դառնալ Ֆրանսիայի իշխանության ղեկավար՝ դառնալով ինքնուրույն քաղաքական գործիչ։
Թվական | 1798-1801 |
---|---|
Մասն է | Նապոլեոնյան պատերազմներ |
Վայր | Եգիպտոս, Սիրիա |
Արդյունք | Նապոլեոնյան բանակի նահանջ և ֆրանսիական կողմի պարտություն |
Հակառակորդներ | |
Օսմանյան կայսրություն Մեծ Բրիտանիա | Ֆրանսիա |
Հրամանատարներ | |
Հորացիո Նելսոն Սիդնեյ Սմիթ Ռալֆ Էբերկրոմբի Ջոն Մուր Սաիդ մուստաֆա-փաշա Ահմեդ ալ-Ջազար Մուրադ Բեյ Իբրահիմ Բեյ | Նապոլեոն Բոնապարտ |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Այս արշավանքի ժամանակ Նապոլեոնը մշակել է մի ծրագիր, ըստ որի՝ Եգիպտոսը նվաճելուց հետո այս երկիրը պետք է առևտրային ճանապարհներով կապվեր Հնդկաստանի ֆրանսիական տիրույթների հետ։ Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ կարմիրծովյան այս գաղութը կարող էր դառնալ Հնդկաստան հասնալու ամենակարճ երթուղին ֆրանսիացիների համար։ Հարկ է նշել այն, որ ակնհայտ էր, որ ֆրանսիական ղեկավարությունը վախենում էր Նապոլեոնից, քանի որ Տուլոնում տոնած հաղթանակից հետո նա մեծ ժողովրդականություն էր վայելում այս երկրում։ Դա է պատճառը, որ դիրեկտորիաների նորաստեղծ կառավարությունը փորձում էր Նապոլեոնին հեռու պահել Փարիզից՝ նոր համաժողովրդական ընդվզումից խուսափելու համար[1]։
Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանքի գլխավոր խոչընդոտներից էր Մեծ Բրիտանիան։ Դա պայմանավորված էր նրանով, որ Եգիպտոսում ֆրանսիական գաղութային վարչակարգի առկայությունը հակոտնյա էր Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում այդ ժամանակ հանդիսացող Բրիտանական կայսրության շահերին։ Անուղղակիորեն Եգիպտական արշավանքը կարելի է համարել անգլո-ֆրանսիական գաղութային մրցավազքի դրսևորումներից մեկը։