Դոնոր
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ / From Wikipedia, the free encyclopedia
Դոնոր (լատ․ donor — նվիրում եմ) անձ, որը հիվանդին (ռեցիպիենտին) է տալիս իր արյունը՝ ներարկելու, հյուսվածքները (օրինակ, մաշկը) կամ օրգանը (օրինակ, երիկամը) պատվաստելու համար։ Դոնորությունը կամավոր է։ Դոնորներ կարող են դառնալ հատուկ բժշկական քննության ենթարկված առողջ, ֆիզիկապես լիարժեք, 18 տարեկանից ոչ ցածր անձինք։
Հայաստանում, որպես արյան դոնոր, տարեկան հանդես է գալիս շուրջ 15 հազար մարդ, բայց դոնորական արյան պահանջն ամբողջությամբ բավարարելու համար անհրաժեշտ է, որպեսզի բնակչության 2%-ը լինի արյան դոնոր։ Կարևոր պայման է հանդիսանում նաև քաշը. տղաները հագուստով պետք է կշռեն առնվազն 65, աղջիկները՝ 55 կիլոգրամ։