Դինոզավրեր
From Wikipedia, the free encyclopedia
Դինոզավրներ (լատին․՝ Dinosauria, հին հունարեն՝ δεινός-ից - սարսափելի և σαῦρος-ից - սողուն), ցամաքային ողնաշարավոր կենդանիների ոչնչացած ենթակարգ, որոնք գերիշխել են Երկիր մոլորակի վրա մեզոզոյան դարաշրջանում մոտ 160.000.000 տարի՝ սկսած տրիասյան շրջանի վերջից (մոտ 225.000.000 տարի առաջ) մինչև կավճի շրջանի ավարտը (մոտ 65.000.000 տարի առաջ), երբ նրանց մեծագույն մասը ոչնչացավ։ Դինոզավրերի բրածոները հայտնաբերված են բոլոր մայրցամաքներում։ Ներկայումս հնէաբանների կողմից նկարագրված է դինոզավրերի 500 ցեղ և 1000 տեսակ[1], որոնք բաժանվում են երկու խմբի՝ թռչնանմաններ և սողունանմաններ։ Դինոզավրերը Երկիր մոլորակի ամենահանելուկային կենդանիներն են, որոնց ոչ մի մարդ չի տեսել, քանի որ գլխովին անհետացել են այն ժամանակ, երբ մարդը դեռ գոյություն չուներ երկրի վրա։ Դինոզավրերը շուրջ 160 միլիոն տարի իշխել են Երկրի կենդանական աշխարհում` բնակեցնելու բոլոր մայրցամաքներն ու որոշ խոշոր կղզիներ։ Քարացած մնացորդներ հայտնաբերվել են բոլոր աշխարհամասերում։ Կան ինչպես բուսակեր, այնպես էլ գիշատիչ տեսակներ։ Դինոզավրերը ոսկրե կմախքով և հաստ մաշկով ցամաքային սողուններ են, որոնց ձագերը լույս աշխարհ են գալիս ձվադրությամբ։ Մարմնի երկարությունը 20սմ-ից մինչև 40 է։ Դինոզավրերի, ինչպես նաև անհետացած այլ կենդանիների ու բույսերի քարացած մնացորդներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է հնէաբանություն (պալեոնտոլոգիա)։ Հնէաբանները պեղում են ապարաշերտերը` փորձելով գտնել միլիոնավոր տարիներ առաջ Երկրի վրա բնակված օրգանիզմների մնացորդներ և պարզաբանում, թե որ կենդանուն են դրանք պատկանում։ Այդ տքնաջան աշխատանքի շնորհիվ այսօր գիտությանը հայտնի է դինոզավրերի 1000-ից ավելի տեսակ։ Երկար տարիներ ուսումնասիրելով դինոզավրերի կմախքի առանձնահատկությունները` գիտնականներն ուշադրություն են դարձրել այս կենդանիների կոնքոսկրի կառուցվածքին։
Դինոզավր | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Dinosauria
Ռիչարդ Օուեն, 1842 | |||
|