Բորսա
From Wikipedia, the free encyclopedia
Բորսա (գերմ.՝ börse), զանգվածային փոխարինելի ապրանքների կանոնավոր գործող մեծածախ շուկա, ուր վաճառքը կատարվում է ստանդարտով կամ նմուշով (ապրանքային բորսա) կամ արժեթղթերով (ֆոնդային բորսա), արտասահմանյան տարադրամով (արժութային բորսա)։ Շուկայի առավել զարգացած ձևն է։ Բորսան սովորաբար ունենում է անդամների հաստատագրված կազմ, առևտրի խիստ կանոններ։ Այն միջնորդ օղակ է, որն ապահովում է տարբեր ապրանքների ու ծատայությունների՝ ըստ պահանջարկի իրացումը։
Բորսան առաջին անգամ կազմակերպվել է Անդրվերպենում 1511թ. որպես առևտրի հրապարակ, որտեղ առևտրականները հավաքվում էին փոխանակման գործարքներ կատարելու համար։ Այնուհետև, դրանք հիմնադրվել են Լոնդոնում 1566 թ., Ռուսաստանում 1703 թ., Նյու Յորքում 1792 թ. և այլն;
1920-ականներին շուկայական էկոնոմիկայի լայն զարգացումն անհրաժեշտ դարձրեց բորսաների տարբեր տեսակների ստեղծում՝ առևտուրն ավելի օպերատիվ դարձնելու համար։ Բորսաների առավելությունները սովորական շուկաների նկատմամբ այն է, որ բորսայական առևտուրը հնարավորություն է տալիս արագ գտնել վաճառողներին, գնորդներին և ապահովել անհրաժեշտ գների սահմանումը՝ ապրանքները շտապ իրացնելու համար։