Ավստրիական շիլլինգ
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիական շիլլինգ, Ավստրիայի դրամական միավորը 1925 թվականի մարտի 1-ին մինչև 1938 թվականը և 1945 թվականից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ին եվրոյի՝ շրջանառության մեջ ներդնելը։ Պաշտոնական հապավումը ISO 4217-ով ATS (անգլ.՝ Austrian Schilling), ÖS (գերմ.՝ Österreichischer Schilling) է։
1925 թվականին ավստրիական շիլլինգը շրջանառության մեջ է դրվել 1919 թվականից գործող ավստրիական կրոնին փոխարինող արժույթ, քանի որ վերջինս ինֆլյացիայի պատճառով արժեզրկվել էր։ 1938 թվականին Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնակցումից հետո ավստրիական շիլլինգը փոխարինվում է Ռեյխսմարկով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ավստրիայում, որպես դրամական միավոր, վերականգնվում է ավստրիական շիլլինգը։
Գոյություն են ունեցել 1, 2, 5, 10, 20, 50 գրոշ դրամական արժեք ունեցող մետաղադրամներ, 1, 2, 5, 10, 20 և 50 շիլլինգ դրամական արժեք ունեցող թղթադրամներ և 20, 50, 100, 500, 1000 և 5000 շիլլինգ անվանական արժեքով բանկնոտներ։