Անո-Լիոսիա
արվարձան Աթենքում / From Wikipedia, the free encyclopedia
Անո-Լիոսիա (հուն․՝ Άνω Λιόσια), Աթենքի հյուսիսային արվարձանը։ Գտնվում է ծովի մակերևույթից 160 մետր բարձրության վրա՝ Աթենական հարթավայրում, Պարնիսից դեպի հարավ և Պոյկիլոնից դեպի հյուսիս-արևելք, 27 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք՝ Աթենքի միջազգային օդանավակայանից՝ «Էլեֆտերիոս Վենիզելոս»-ից, 3 կիլոմետր դեպի արևմուտք՝ Ախարնես քաղաքից, 3 կիլոմետր դեպի հյուսիս՝ Կամատերոն քաղաքից և Աթենքի կենտրոնից՝ Օմոնիաս հրապարակից 11 կիլոմետր դեպի հյուսիս։ Համայնքի վարչական կենտրոնը Ֆիլին է, որը գտնվում է ծայրամասային միավոր Արևմտյան Ատտիկեի Ատտիկա շրջանում։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչության թվաքանակը կազմում է 33565 մարդ։ Մակերեսը կազմում է 38,447 քառակուսի կիլոմետր։
Բնակավայր | ||
---|---|---|
Անո-Լիոսիա | ||
Երկիր | Հունաստան | |
ԲԾՄ | 150 մետր | |
Բնակչություն | ▲35 047 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային դասիչ | 133 xx | |
Պաշտոնական կայք | liosia.gr | |
| ||
«Ատտիկա» ավտոճանապարհը, որը (А6 և А65) Եվրոպական E94 երթուղու մի հատվածն է, քաղաքի արևելքն ու արևմուտքը կապում է իրար։ Քաղաքում է գտնվում երկաթուղու «Անո-Լիոսիա» կայարանը, որն սպասարկում է Աթենքի արվարձանային երկաթուղին։