Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռոանոկ
From Wikipedia, the free encyclopedia
«Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ» (անգլ.՝ American Horror Story: Roanoke), ամերիկյան FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանը։ Եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին, և «Ռոանոկը» դարձել է առաջինը հեռուստասերիալի պատմության մեջ, որ ներկայացվել է մեկ ամիս առաջ։ Եզրափակիչ սերիան ցուցադրվել է 2016 թվականի նոյեմբերի 16-ին։
Արագ փաստեր Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռոանոկ, Սերիալ ...
Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռոանոկ | |||
---|---|---|---|
Սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն | ||
Գլխավոր դերերում | Քեթի Բեյթս, Սառա Փոլսոն, Կյուբա Գուդինգ կրտսեր, Լիլի Ռեյբ, Անդրե Հոլանդ, Դենիս Օ՚Հեր, Ուես Բենթլի, Էվան Փիթերս, Շայեն Ջեքսոն, Անժելա Բասետ | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 10 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | FX | ||
Ցուցադրման տարեթիվ | Սեպտեմբերի 14, 2016 (2016-09-14) — Նոյեմբերի 16, 2016 (2016-11-16) | ||
Եթերաշրջաններ | |||
|
Փակել
Պրեմիերայից առաջ հեռուստասերիալի ստեղծողներից մեկը՝ Ռայան Մերֆին, հայտնել է, որ վեցերորդ եթերաշրջանը կլինի «ավելի անհնազանդ» և «մռայլ»՝ համեմատած նախորդ եթերաշրջանի՝ «Հյուրանոցի» հետ։ Սյուժեի և դերասանական կազմի մանրամասները գաղտնի են պահվել մինչ եթերաշրջանի առաջին սերիայի ցուցադրումը։