Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողովը (անգլ.՝ American Horror Story: Coven), FX հեռուստաալիքի Ամերիկյան սարսափ պատմություն սերիալի 3-րդ եթերաշրջանն է։ Այն հեռարձակվել է 2013 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2014-ի հունվարի 29-ը։ Այս եթերաշրջանը նկարահանվել է Նոր Օռլեանում, որը պատմում է Սալեմի կախարդների մասին, ովքեր պայքարում են գոյության համար։ Այստեղ տեղի են ունենում նաև հետադարձեր դեպի 1830-ական, 1910-ական և 1970-ականներ։
Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | |||
---|---|---|---|
Սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն | ||
Գլխավոր դերերում | Սառա Փոլսոն, Տաիսսա Ֆարմիգա, Ֆրենսիս Քոնրոյ, Էվան Փիթերս, Լիլի Ռեյբ, Էմմա Ռոբերթս, Դենիս Օ'Հեյր, Քեթի Բեյթս և Ջեսիկա Լենգ | ||
Պատմվածքի վայր | Լուիզիանա | ||
Ժանր | դրամա, էրոտիկ թրիլեր, սարսափ | ||
Թեմա | ինցեստ, զանգվածային սպանություն, վրեժ, ցեղասպանություն, խտրականություն և ընտանիք | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 13 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | FX | ||
Ցուցադրման տարեթիվ | Հոկտեմբերի 9, 2013 (2013-10-09) — Հունվարի 29, 2014 (2014-01-29) | ||
Եթերաշրջաններ | |||
|
Այս եթերաշրջան են վերադարձել նախկինների հայտնի դերասաններ՝ Սառա Պոլսոնը, Ֆրենսիս Քոնրոյը, Ջեսիկա Լենգը, Էվան Փիթերսը Լիլի Ռեյբը, Տաիսսա Ֆարմիգան, Ռոբին Բերթլեթը, Ջեմի Բրյուերը, Դենիս Օ'Հարեն և Ալեքսանդրա Բրեքենրիջը։
Ինչպես նախորդ եթերաշրջանները, սա նույնպես ստացավ հիմնականում դրական գնահատականներ և բարձր վարկանիշ՝ առաջին սերիան 5․54 միլիոն դիտումով։ Եթերաշրջանը առաջադրվեց Emmy մրցանակաբաշխության 17 անվանակարգում։