NBA պարբերական առաջնության բլոկշոտերի առաջնորդների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պարբերական առաջնության բլոկշոտերի առաջնորդ, շնորհվում է տվյալ մրցաշրջանի ընթացքում խաղի ընթացքում միջինում բլոկշոտերի առավելագույն քանակ հավաքած խաղացողին։
1984-85 մրցաշրջանին Մարք Իթոնը սահմանել է NBA բոլոր ժամանակների բլոկշոտերի ընդհանուր քանակի (456) և մեկ մրցաշրջանում խաղի ընթացքում միջին ցուցանիշի (5,56) ռեկորդները։ Իսկ 1985-86 մրցաշրջանին Մաունտե Բոլը սահմանել է NBA բոլոր ժամանակների սկսնակների համար բլոկշոտերի ընդհանուր քանակի (397) և մեկ մրցաշրջանում խաղի ընթացքում միջին ցուցանիշի (5,00) ռեկորդները։ Ակտիվ խաղացողների միջև Մարկուս Կեմբին ունի բլոկշոտերի ընդհանուր քանակի լավագույն ցուցանիշը (285 բլոկշոտ 2007-08 մրցաշրջանին)։
Քարիմ Աբդուլ-Ջաբարը, Մարք Իթոնը և Մարկուս Կեմբին իրենց կարիերայի ընթացքում բլոկշոտերի լավագույն խաղացողի մրցանակին արժանացել են 4 անգամ, Ջորջ Ջոնսոնը, Հակիմ Օլաջուվոնը, Դիկեմբե Մուտոմբոն, Տեո Ռետլիֆը և Էնթոնի Դևիսը՝ 3 անգամ, իսկ Մաունտե Բոլը, Ալոնզո Մոուրնինգը, Դուայթ Հովարդը և Սերժ Իբական՝ 2 անգամ։