COVID-19 համավարակը Ռուսաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Հոդվածում նկարագրվում է Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը, ինչպես նաև Ռուսաստանի համար COVID-19 պանդեմիայի հետևանքները։ COVID-19-ը վտանգավոր հիվանդություն է, որը հարուցվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի կողմից[1]։
Բնակչությանը տեղեկացնելու համար Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կազմակերպել է стопкоронавирус.рф
[2][3] կայքն իրավիճակի զարգացման վերաբերյալ օպերատիվ տվյալներով[4]։
Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 25-ը հայտնաբերված վարակման դեպքերի թիվը գերազանցել է 1,5 միլիոնը[5]։
Ըստ Ռոսստատի տվյալների՝ ապրիլ-օգոստոս ամիսներին COVID-19-ը դարձել է 26 615 մարդու մահվան հիմնական պատճառը[6], ևս 5 843 մարդ մահացել է այլ պատճառներից՝ մահացու բարդությունների զարգացման հետ կորոնավիրուսային վարակի էական ազդեցության դեպքում։ Նույն ժամանակահատվածում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը, ըստ Ռոսստատի, կազմել է 45,6 հազար (մահվան հաշվառման բոլոր չորս կատեգորիաներով))[6]։ Այս թվերը զգալիորեն տարբերվում են стопкоронавирус.рф
կայքի օպերատիվ տվյալներից։
Կորոնավիրուսային վարակը գրանցվել Է Ռուսաստանի բոլոր շրջաններում[7][8]։
Հիվանդության տարբերակիչ նշանը, որը դժվարացնում է դրա դեմ պայքարը, երկար ինկուբացիոն շրջանն է[9]։ Մեկ այլ անբարենպաստ առանձնահատկությունն այն է, որ մեծ թվով ասիմպտոմատիկ հիվանդների, այսինքն, այն անձանց, ովքեր, վարակվելով, չեն ցույց տալիս կլինիկական դրսևորումներ, թեև կարող են վարակել ուրիշներին[10]։ Ռուսաստանում նրանց մասնաբաժինը մայիսի կեսերին միջինը կազմել է մոտ 50%։
Վարակի տարածումը կանխելու համար ձեռնարկվել են համալիր միջոցառումներ։ Իրականացվում է անբարենպաստ վայրերից ժամանող մարդկանց հսկողություն, նրանց մոտ սուր շնչառական վիրուսային վարակների ախտանիշների հայտնաբերման դեպքում կատարվում է ախտածինների մեկուսացում, հոսպիտալացում և վարակիչի հայտնաբերում։ Այն մարդկանց համար, ում հնարավոր չէ մեկուսացնել տանը, նախատեսված են հատուկ հաստատություններ, որտեղ տեղակայված են մահճակալներ մեկուսացման և դիտարկման համար[11]։