21 (ալբոմ, Ադել)
From Wikipedia, the free encyclopedia
«21», բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ Ադելի երկրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2011 թվականի հունվարին՝ Columbia Records լեյբլի անվան տակ։ 2012 թվականի նոյեմբերին ալբոմը վաճառվել է ավելի քան 25 մլն օրինակով[1][2][3][4]։ Ալբոմը գլխավորել է աշխարհի շատ հիթ-շքերթներ, մի քանի ամիս գլխավորել է Մեծ Բրիտանիայի UK Album Chart հիթ-շքերթը (23 շաբաթ առաջին տեղում, որը երգչի համար ռեկորդ էր) և ամերիկյան Billboard 200-ը (24 շաբաթ առաջին տեղում, ռեկորդ քառորդ դարում)։ Ալբոմը դառնում է տարվա բեստսելեր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 21 (այլ կիրառումներ)
21 | |
---|---|
-ի | |
Թողարկված | 2011 թվականի հունվարի 19 |
Ձայնագրված | 2009 թվականի մայիս - 2010 թվականի հոկտեմբեր, AirStudios Angel Studios Eastcote Studios Harmony Studios Metropolis Studios Myaudiotonic Studios Patriot Studios Serenity Sound Shangri La Studios Sphere Studios Wendyhouse Productions |
Ժանր | Սուլ, փոփ, R&B |
Տևողություն | 48:12 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | XL |
Պրոդյուսեր | Ռիք Ռուբին Պաուլ Էփվորթ Ջիմ Էբբիս Ֆրեյսեր Թի Սմիթ Ռայան Թեդեր Դեն Սմիթ |
«21» ալբոմը ճանաչվել է 2011 թվականի լավագույն ալբոմ, երկու առաջատար ամսագրերում՝ Billboard[5] և Rolling Stone։
2012 թվականի փետրվարի 12-ին Լոս Անջելեսում, 54-րդ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, ալբոմը ճանաչվում է տարվա լավագույն ալբոմ[6]։
Ալբոմը երկու տարի անընդմեջ (2011 և 2012) ԱՄՆ-ում մնում էր լավագույնը (նախկինում նման հաջողության է հասել Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմը՝ 1983 և 1984)[7]։
2015 թվականի նոյեմբերին Billboard ամսագիրը «21» ալբոմը անվանեց բոլոր ժամանակների ԱՄՆ-ի լավագույն ալբոմ (Greatest of All Time: Billboard 200 Albums», 1963-2015 թվականների շրջանում)[8][9]։