1993 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
1993 թ. NBA-ի դրաֆթը տեղի է ունեցել 1993 թվականի հունիսի 30-ին՝ ԱՄՆ Միչիգան նահանգի Օուբուրն Հիլս քաղաքում։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։
Առաջին ընտրության իրավունքը երկրորդ տարին անընդմեջ հասել էր «Օռլանդո Մեջիք» ակումբին, որն ընտրեց Քրիս Ուեբերին, սակայն մի քանի րոպե անց, փոխանակեց նրան «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» #3 ընտրության՝ Փենի Հարդուեյի և ապագա դրաֆթների երեք առաջին ռաունդի ընտրությունների հետ[1][2]։