1812 օվերտյուրա (Չայկովսկի)
From Wikipedia, the free encyclopedia
1812 օվերտյուրա (Չայկովսկի) (ռուս.՝ Торжественная увертюра «1812 год»), ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունն է նվագախմբի համար՝ նվիրված 1812 թվականին ռուսական հայրենական պատերազմում նապոլեոնյան բանակի դեմ տարած հաղթանակին։ Ստեղծագործությունն արժանացել է համաշխարհային հանրաճանաչության՝ շնորհիվ գեղեցիկ հնչողության և հիմքում ընկած պատմական իրադարձության կարևորության։ Պրեմիերան կայացել է 1882 թվականի օգոստոսի 20-ին՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում։ Իսկ 1891 թվականին ստեղծագործությունը կատարվել է Քարնեգի հոլում՝ իր իսկ Չայկովսկու ղեկավարմամբ։
Արագ փաստեր Տեսակ, Ժանր ...
1812 օվերտյուրա ռուս.՝ Торжественная увертюра «1812 год» | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործ/ստեղծագործություն |
Ժանր | patriotic music? |
Կոմպոզիտոր | Պյոտր Չայկովսկի |
Ստեղծման տարեթիվ | 1880 |
Առաջնախաղի տարեթիվ | օգոստոսի 20, 1882 |
Տոնայնություն | Մի-բեմոլ մաժոր |
1812 Overture Վիքիպահեստում |
Փակել