Ֆրանցե Պրեշերեն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանցե Պրեշերեն (սլովեն.՝ France Prešeren, գերմ.՝ Franz Prescheren / Preschern, произношение (օգնություն • ինֆո). դեկտեմբերի 3, 1800(1800-12-03)[1][2][3][…], Vrba, Կրայնա դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - փետրվարի 8, 1849(1849-02-08)[1][3][5][…], Կրան, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն[4][6][7]), սլովենացի բանաստեղծ, ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչ, սլովենական նորագույն գրականության հիմնադիր, Սլովենիայի օրհներգի խոսքերի հեղինակ[6][7]։
Ֆրանցե Պրեշերեն սլովեն.՝ France Prešeren | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1800(1800-12-03)[1][2][3][…] |
Ծննդավայր | Vrba, Կրայնա դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 8, 1849(1849-02-08)[1][3][5][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Կրան, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, փաստաբան, գրող և բանաստեղծ-փաստաբան |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն, Illyrian Provinces և Հաբսբուրգի միապետություն |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Baptism on the Savica? |
Համատեղ ապրող | Ana Jelovšek? |
Զավակներ | Ernestina Jelovšek? |
Ներշնչվել է
| |
France Prešeren Վիքիպահեստում |
Սլովենական գրականության ավելի ուշ շրջանի գրողների ներշնչանքի աղբյուր հանդիսացող Պրեշերենը համարվում է սլովենացի ամենաականավոր դասականը[6][8]։ Մնալով ռոմանտիկ ավանդույթների մեջ՝ Պրեշերենը կարողացել է հասնել անասելի հաջողությունների ինչպես բանաստեղծության արտահայտչականության, այնպես էլ բազամազանության ու ձևի առումով։ Համընդհանուր ճանաչում ունի այն տեսակետը, որ Պրեշերնը սլովենական պոեզիան հասցրել է եվրոպական մակարդակի[9]։ Պրեշերենի անվան հետ սերտորեն կապվել է «Սլովենիայի բոլոր ժամանակների լավագույն բանաստեղծ» որակավորումը։ Նա ազգային գրականության մեջ առաջին բալլադի ու ու էպիկական առաջին պոեմի հեղինակն է[10]։
Բանաստեղծն իր դժբախտ սիրո, դառը ճակատագրի ու ստրակացված հայրենիքի մոտիվները հաճախ միավորել է։ Չար ճակատագրի թեման դարձել է սլովենացիների ազգային միֆը հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ Պրեշերենը՝ սլովենական մշակույթի անբաժանելի մասը[11]։ Սլովենիայում Ֆրանցե Պրեշերնի անունը մասամբ համարվում է նաև «բանաստեղծ» բառի հոմանիշ[12][13]։
Իր ամբողջ կյանքի ընթացքում Պրեշերենը հակասության մեջ է եղել եկեղեցական ու պետական շրջանակների, Լյուբլյանայի գավառական բուրժուազիայի հետ։ Տառապել է ալկոհոլի չարաշահումից, գոնե երկու անգամ փորձել է ձեռք բարձրացնել իր կյանքի վրա։ Դրա պատճառ են հանդիսացել անձնական կյանքի անհաջողությունը, կյանքի խոչընդոտները, ողբերգականորեն մահացած մտերիմների կորուստը։ Նրա ստեղծագործությոան հիմնական թեմաներն են հայրենասիրությունը, մարդկության տառապանքները, անպատասխան սերը բանաստեղծի մուսայի՝ Յուլյա Պրիմիցի հանդեպ։
Իր ընկերոջ՝ լեզվաբան, լուսավորիչ, ռոմանտիկ Մատիա Չոպի հետ Պրեշերնը կանգնած է եղել Սլովենիայում ազգային, ռոմանտիկ շարժման ակունքներում, եղել է «Կրայնայի մեղու» (Kranjska čbelica, լույս է տեսել 1830, 1831, 1832, 1834 և 1848 թվականներին) բանաստեղծական ալմանախի գլխավոր մասնակիցներից մեկը։ Պրեշերնը բանաստեղծություններ է գրել նաև գերմաներենով՝ հաճախ դրանք հրատարակելով միանգամից երկու տարբերակով՝ գերմաներեն ու սեփական թարգմանությունը սլովեներեն[14].։ Լինելով Կրայնայից՝ նա սկզբում իրեն համարել է միայն կրայնացի, սակայն աստիճանաբար ավելի լայն, համասլովենական ինքնագիտակցում է ձեռք բերել[15]։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, բենգալերեն, բելառուսերեն, բոսներեն, հին հունարեն, իսպաներեն, իտալերեն, մակեդոներեն, գերմաներեն, լեհերեն, ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, հունգարերեն, ուկրաիներեն և խորվաթերեն։ 2013 թվականին լույս է տեսել Ֆրանց Պրեշերնի ստեղծագործությունների լիակատար ժողովածուն ֆրանսերեն թարգմանությամբ[16][17]։