Ֆրանս-իտալական համաձայնագիր (1935)
From Wikipedia, the free encyclopedia
1935 թվականի ֆրանս-իտալական համաձայնագիր (ֆր.՝ Accord franco-italien, իտալ.՝ Accordo franco-italiano, նաև Մուսոլինի-Լավալ համաձայնագիր, Հռոմեական պակտ), քաղաքական պայմանագիր Ֆրանսիայի և Իտալիայի միջև, որը կնքվել է 1935 թվականի հունվարի 7-ին Հռոմում։ 1935 թվականի համաձայնագիրը սկիզբ դրեց «խաղաղեցման քաղաքականությանը», որն այդ ժամանակ իրականացնում էին առաջատար արևմտյան տերությունները ի պատասխան ֆաշիստական երկրների ագրեսիվ էքսպանսիայի։
Արագ փաստեր
1935 թվականի ֆրանս-իտալական համաձայնագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | պակտ |
Ստորագրվել է — վայր |
հունվարի 7, 1935 Հռոմ, Իտալիա |
Ստորագրել են | Պիեռ Լավալ Բենիտո Մուսոլինի |
Կողմեր | Ֆրանսիա Իտալիա |
Լեզու | ֆրանսերեն իտալերեն |
Փակել