Ֆրանսիսկո դե Կևեդո
իսպանացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիսկո Գոմես դե Կևեդո ի Սանտիբանիես Վիլյեգաս (իսպ.՝ Francisco Gómez de Quevedo y Santibáñez Villegas, սեպտեմբերի 14 (24), 1584[1], Մադրիդ, Իսպանիա - սեպտեմբերի 8, 1645(1645-09-08)[2][3][4][…], Վիլյանուենա դե լոս Ինֆանտես, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի գրող։ Նրա երկերում սխոլաստիկայի դեմ պայքարն ու էպիկուրյան մատերիալիզմի պաշտպանությունը զուգորդված են ստոիկյան փիլիսոփայական քարոզի հետ, իսպանական պետության ու հասարակության քննադատությունը՝ «ժողովրդական միապետության» ու «վադքրիստոնեական հումանիզմի» իդեալի հետ («Աստծո քաղաքականությունը, Քրիստոսի կառավարումը և Սատանայի բռնապետությունը», մաս 1–2, հրատարակվել է 1626–1639 թվականներին, տրակտատ), սոցիալական արատների մերկացումը՝ ներդաշնակ մարդու վերածնության իդեալի ժխտման ու հոռետեսության հետ։ Իր երգիծական բանաստեղծություններում, «Դոն Պաբլո անունով խաբեբայի կյանքի պատմությունը» (մինչև 1609, հրատարակվել է 1626 թվականին) վեպում, «Երազներ» (1607–1623, հրատարակվել է 1627 թվականին) սոցիալ–քաղաքական պամֆլետների շարքում, «Հատուցման ժամ կամ Բանական Ֆորտունա» (1635, հրատարակվել է 1650 թվականին) նովելների ժողովածուում և այլ երկերում Քվեդոն ստեղծել է XVII–րդ դարի Իսպանիայի երգիծական–կենցաղային համայնապատկերը։
Ֆրանսիսկո դե Կևեդո իսպ.՝ Francisco Gómez de Quevedo y Santibáñez Villegas | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14 (24), 1584[1] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 1645(1645-09-08)[2][3][4][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլյանուենա դե լոս Ինֆանտես, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Ալկալի համալսարան և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ժանրեր | պոեզիա, վեպ, Խաբեբայապատում և ողբերգություն |
Գրական ուղղություններ | Conceptismo? և Իսպանական ոսկեդար |
Ուշագրավ աշխատանքներ | El Buscón? |
Ամուսին | Esperanza de? |
Francisco de Quevedo Վիքիպահեստում |