Ֆրանսիսկո Պի ի Մարգալ
իսպանացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիսկո Պի ի Մարգալ (կատ.՝ Francesc Pi i Margall, իսպ.՝ Francisco Pi y Margall, ապրիլի 29, 1824(1824-04-29)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա[4] - նոյեմբերի 29, 1901(1901-11-29)[1][3][2][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, իրավաբան, պատմաբան, գրող։ Իսպանական առաջին հանրապետության շրջանում գլխավորել է գործադիր իշխանությունը` կառավարությունը։ Նրա որդիները` Ֆրանսիսկո Պի ի Արսուագան և Խոակին Պի ի Արսուագան, նույնպես եղել են քաղաքական ազդեցիկ գործիչներ։
Ֆրանսիսկո Պի ի Մարգալ կատ.՝ Francesc Pi i Margall | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1824(1824-04-29)[1][2][3] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 29, 1901(1901-11-29)[1][3][2][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[4] |
Գերեզման | Civil Cemetery, Madrid[5][6] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Բարսելոնայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա, պատմաբան, գրող, իրավաբան, էսպերանտիստ, փաստաբան, տնտեսագետ, լրագրող և նախարար |
Ամուսին | Petra Arsuaga Goicoechea?[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Madrid municipal councillor?, Իսպանիայի նախագահ, member of the Congress of Deputies?, member of the Congress of Deputies?, member of the Congress of Deputies?, member of the Congress of Deputies?, member of the Congress of Deputies? և Head of State of Spain? |
Կուսակցություն | Democratic Party? և Democratic Federal Republican Party? |
Երեխաներ | Francisco Pi y Arsuaga? և Joaquín Pi y Arsuaga? |
Ստորագրություն | |
Francisco Pi y Margall Վիքիպահեստում |
Քաղաքականության մեջ եղել է դաշնային կառուցվածքի և հանրապետության կողմնակից, կրել է Պրուդոնի ազդեցությունը և մոտ է եղել դեմոկրատական ու լիբերտար սոցիալիզմին[8][9]։ Լինելով իսպանական միապետության հակառակորդ` քննադատվել է դրա համար, բանտարկվել ու վտարվել։ Փառահեղ հեղփոխությունից հետո (իսպ.՝ La Gloriosa) եղել է Գլխավոր կորտեսի պատգամավոր, որում ղեկավարել է Դաշնային կուսակցության ֆրակցիան` Էստանիսլաո Ֆիգերասի օրոք ստանձնելով ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Ֆիգերասի հրաժարականից հետո Պի ի Մարգալն ընտրվել է նախագահ և այդ պաշտոնում Երկրորդ կառլական պատերազմի և Կանտոնալ հեղափոխության պայմաններում 1873 թվականին առաջ է քաշել դաշնային սահմանադրության նախագիծը։ Կարտախեն կանտոնի ապստամբությունից հետո հրաժարական է տվել` անհնար համարելով իր պարտականությունների հետագա կատարումը։
Մարգալի մտավոր գործունեությունը նվիրված է եղել պատմության, փիլիսոփայության և արվեստի թեմաներին։ Նա համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի առավել առաջադեմ մտածողներից մեկը։ Մարգալը մեծ թվով աշխատությունների հեղինակ է, տարբեր թերթերում կատարել է նաև խմբագրի և տնօրենի պարտականություններ։ Շփման մեջ է եղել իր ժամանակի մեծագույն մտավորականների հետ` մեծ հեղինակաություն վայելելով ինչպես Իսպանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Շնորհիվ իր անբասիր կենսագրության, քաղաքական գաղափարների նվիրվածության` դարձել է իսպանական դեմոկրատական ավանդույթների գլխավոր կերպարներից մեկը[10]։