Ֆրանսիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Ֆրանսիայի օբյեկտները թվով 42-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 4,0 %-ը (2016 թվականի դրությամբ)։ 38 օբյեկտներ ընդգրկված են մշակութային չափանիշներով, 20-ը՝ որպես մարդկային ստեղծագործական գլուխգործոց, 3-ը՝ բնական չափանիշներով, և 1 խառը (բնական և մշակութային)։ Բացի դրանից 2017 թվականի դրությամբ ևս 38 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։ Ֆրանսիան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1975 թվականի հունիսի 27-ին[2]։ Ֆրանսիայի առաջին 5 օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1979 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 3-րդ նիստում։