Ֆրանսերենի խարտիա
1977 թվականին Քվեբեկում ընդունված օրենքով Կանադան ֆրանսերենը սահմանում է որպես մարզի պաշտոնական լեզու / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսերեն լեզվի խարտիա կամ Ֆրանսերենի խարտիա (ֆրանսերեն։ La charte de la langue française), նաև հայտնի է որպես Bill 101 (Օրենքը 101 կամ ֆրանսերեն։ Loi 101), 1977 թվականին Կանադայի Քվեբեկ նահանգում բնակչության մեծամասնության լեզվի մասին օրենքի սահմանում, որով ֆրանսերենը ճանաչվել է մարզի պաշտոնական լեզու, հանդիսանում է Քվեբեկի լեզվական քաղաքականության կենտրոնական օրենսդիր մասը։
Ֆրանսերեն լեզվի խարտիա ֆր.՝ Charte de la langue française | |
---|---|
Տեսակ | Քվեբեկի օրենսդրական ակտ |
Երկրներ | Կանադա( Քվեբեկ) Ֆրանսիա |
Պաշտոնական կարգավիճակ | ֆրանսերեն, անգլերեն |
Դասակարգում | Քվեբեկի 31-րդ օրենսդիր մարմին[1] |
Օրենքը ներմուծել է Քվեբեկի մշակութային զարգացման նախարար Կամիլ Լաուրինը, որը վարչապետ Ռենե Լևեկի հովանու ներքո անցել է Քվեբեկի Ազգային ժողով և հավանության է արժանանալով 1977 թվականի օգոստոսի 26-ին ստացել է թագավորական սանկցիա նահանգապետ գեներալ-յեյտենանտ Հյուգուս Լապոինտեի կողմից։ Կանոնադրության դրույթները ընդլայնվել են 1974 թվականին Պետական լեզվի մասին օրենքով (Bill 22), որն ընդունվել է գեներալ լեյտենանտ-նահանգապետի կողմից Քվեբեկի Լիբերալ կուսակցության ղեկավար, կառավարության վարչապետ Ռոբետ Բուրասայի օրոք՝ ֆրանսերենը դարձնելով Քվեբեկի միակ պաշտոնական լեզուն։ Մինչև 1974 թվականը Քվեբեկը չուներ պաշտոնական լեզու և միայն ենթարկվում էր անգլերեն և ֆրանսերեն օգտագործման մասին 1867 թվականին ընդունված՝ Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի Սահմանադրական ակտի հոդված 133-ում պարունակվող պահանջներին[2]։
Բիլլ 101 -ը մինչև 1977 թվականը ավելի քան վեց անգամ փոփոխություններ է կրել։ Յուրաքանչյուր ուղղում առաջացրել է վեճեր այնպիսի դրույթների վերաբերյալ, ինչպիսիք են ֆրանսերենի օգտագործումը առևտրային ապրանքանիշերի վրա կամ անգլալեզու դպրոցներ ընդունվելու սահմանափակումները[3]։