Ֆուրոսեմիդ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ֆուրոսիմիդ, վաճառվում է «Լազիքս» բրենդային անվան տակ, դեղամիջոց է,որն այլ դեղերի հետ մեկտեղ օգտագործվում է սրտային անբավարարության,լյարդային և երիկամային հիվանդությունների հետևանաքով օրգանիզմում հեղուկի կուտակման բուժման նպատակով։ Այն կարող է օգտագործվել նաև զարկերակային բարձր ճնշման բուժման մեջ[1]։ Այն կարող է կիրառվել ներերակային կամ օրալ[1]։ Օրալ կիրառման դեպքում ֆուրոսեմիդը սկսում է ազդել մեկ ժամից,մինչդեռ ներերակային ներմուծման դեպքում՝ 5 րոպեից[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 54-31-9 |
PubChem CID | 3440 |
DrugBank | 00695 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.185 |
Ընդհանուր կողմնակի էֆեկտները ներառում են ցածր զարկերակային ճնշումը՝ կանգնելիս, ականջներում աղմուկը և ֆոտոսենսիբիլիզացիան[1]։ Պոտենցիալ վտանգավոր կողմնակի էֆեկտներն են էլեկտրոլիտային խանգարումները, ցածր զարկերակային ճնշումը, խլությունը[1]։ Բուժում ստացող հիվանդներին խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով արյան քննության հանձնում[1]։ Ֆուրոսեմիդը հանդիսանում է կանթային միզամուղ,որն ազդում է երիկամներում Na-ի ռեաբսորբցիան նվազեցնելով[1]։
Ֆուրոսեմիդը հայտնաբերվել է 1962թ․-ին և բժշկական օգտագործումը ԱՄՆ-ում հաստատվել է 1966թ-ին[1][2]։ Այն ընդգրկված է ԱՀԿ-ի կարևոր դեղամիջոցների ցուցակում որպես ավելի էֆեկտիվ և անվտանգ դեղամիջոց[3]։ Աշխարհում մեծածախ վաճառքային գինը սահմանվել է 0,004-0,02 ԱՄՆ դոլար[4]։ ԱՄՆ-ում այն առկա է ջեներիկ դեղամիջոցի տեսքով և արժե 0,15 ԱՄՆ դոլար[1]։ Ֆուրոսեմիդն ընդգրկված է Աշխարհի հակադոպինգային կազմակերպության արգելված դեղերի ցուցակում,այն մտահոգության պատճառով,որ այն կարող է քողարկել այլ դեղամիջոցներին[5]։ Այն օգտագործվում է նաև մրցութային նժույգների մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ դրդված թոքային արյունահոսության կանանարգելման և բուժման համար[6][7]։