Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթ 2018
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթ 2018 (իսպ.՝ Supercopa de España de Fútbol 2018), Իսպանիայի սուպերգավաթի 33-րդ խաղարկումն է, որն անցկացվել է 2018 թ. օգոստոսի 12-ին Մարոկկոյի Տանժեր քաղաքի Stade Ibn Batouta մարզադաշտում[1][2][3], որտեղ միմյանց դեմ մրցում էին առաջնության 2017/18 մրցաշրջանի հաղթող և գավաթակիր Բարսելոնան և գավաթի եզրափակիչ հանդիպման մասնակից Սևիլյան։
Սուպերգավաթը իր պատմության ընթացքում 13-րդ անգամ կարողացավ նվաճել Բարսելոնան[4]։
Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ օգտագործվեց Մրցավարների տեսաօգնության համակարգը (VAR), որի շնորհիվ հաշվվեց Պաբլո Սարաբիայի խփած գոլը[5][6]։