Ֆլորենցիա
իտալական քաղաք Տոսկանայում / From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորենցիա (իտալերեն՝ Firenze), քաղաք Իտալիայում, Տոսկանա շրջանի մայրաքաղաքը։ Նախկինում եղել է Ֆլորենցիայի հանրապետության կենտրոնը, Մեդիչի հերցոգների և Իտալիայի թագավորության մայրաքաղաքը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆլորենցիա | |||||
Firenze | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Տարածաշրջան | ՏոսկանաՏոսկանա | ||||
Նահանգ | ՖլորենցիաՖլորենցիա (նահանգ)|Ֆլորենցիա | ||||
Ներքին բաժանում | Ֆլորենցիայի 1-ին շրջան, Ֆլորենցիայի 2-րդ շրջան, Ֆլորենցիայի 5-րդ շրջան, Ֆլորենցիայի 4-րդ շրջան և borough 3? | ||||
Մակերես | 102 կմ² | ||||
ԲԾՄ | 50 մ | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||||
Բնակչություն | 382 775 մարդ (2016) | ||||
Խտություն | 3740 մարդ/կմ² | ||||
Կրոնական կազմ | կաթոլիկներ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +39 055 | ||||
Փոստային ինդեքս | 50100 | ||||
Փոստային դասիչ | 50100[1] և 50121–50145 | ||||
Ավտոմոբիլային կոդ | FI | ||||
Պաշտոնական կայք | comune.firenze.it | ||||
| |||||
Չնայած ծովից ու քաղաքական մշտական հուզումներից հեռու լինելուն` Ֆլորենցիան 13-17-րդ դարերում հսկայական ավանդ է ունեցել եվրոպական ու համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ Քաղաքն աշխարհին տվել է այնպիսի մեծեր, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Դոնատելլոն, Նիկոլո Մաքիավելին, Դանթեն և Գալիլեյը։ Տեղի բարբառն ընկած է գրական իտալերենի հիմքում[2]։ Ֆլորենտական դրամը` ֆլորինը, չափանիշ է դարձել ողջ Եվրոպայի համար, ֆլորենտացի նկարիչները մշակել են հեռանկարի օրենքները, ֆլորենտացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունով կոչվել է երկու աշխարհամաս, իսկ ֆլորենտացի մտածողները հիմք են դրել Վերածննդի դարաշրջանին, ինչով պայմանավորված էլ քաղաքն անվանել են «Վերածննդի օրրան»։
Ֆլորենցիան իտալական նորաձևության կարևոր կենտրոն է և աշխարհի նորաձև մայրաքաղաքների վարկանիշում 31-րդն է եղել[3][4]։ Բացի այդ` Ֆլորենցիան Իտալիայի ազգային տնտեսական, զբոսաշրջային ու արդյունաբերական կենտրոն է, որը 2008 թվականին բարձր եկամուտ ունեցող իտալական քաղաքների ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը[3][5]։
Այն քաղաք-թանգարան է, Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկը, հաճախ անվանվում է իտալական Վերածննդի հայրենիք կամ «Իտալիայի Աթենք»[6]։ Քաղաքը գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների, իսկ նրա պատմական կենտրոնը 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Համաշխարհային ժառանգություն[7]։ Քաղաքն ունի բազմաթիվ թանգարաններ և պատկերասրահներ, որոնցից են, օրինակ` Ուֆֆիցին ու Պիտտին, և այն դեռ զգալի ազդեցություն է թողնում արվեստի, մշակույթի ու քաղաքականության վրա[8]։
Տեղակայված է Արնո գետի վրա։ Բնակչությունը՝ 382,775 մարդ (2016)։