Ֆինլանդիայի ազգային գրադարան
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Ֆինլանդիայի ազգային գրադարան (ֆիններեն՝ Kansalliskirjasto), մինչև 2006 թվականտ՝ Հելսինկիի համալսարանական գրադարան (ֆիններեն՝ Helsingin yliopiston kirjasto), Ֆինլանդիայի ամենահին և առաջատար գիտական գրադարան։ Միաժամանակ իրականացնում է Հելսինկի համալսարանական և ազգային գրադարանի գործառույթներ։
Երկիր | Ֆինլանդիա[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և գիտական գրադարան |
Հիմնվել է | 1640 |
Տեղադրություն | Հելսինկի |
Հասցե | Unioninkatu 36[2] և Unionsgatan 36[3] |
Այլ տվյալներ | |
Կայք | kansalliskirjasto.fi/en(անգլ.) և kansalliskirjasto.fi(ֆին.) |
Գրադարանն ունի արժեքավոր հավաքածու սլավոնագիտության մասին (450 000 հատոր), որը հավաքվել է դեռ ռուսական ցարիզմի ժամանակաշրջանում, երբ Հելսինկիի գրադարանն իրավունք ուներ ունենալու Ռուսական կայսրության բոլոր հրապարակումների պարտադիր օրինակ։
Գրադարանի գլխավոր մասնաշենքը, որի նախագիծը մշակել է գերմանացի ճարտարապետ Կարլ Լյուդվիգ Էնգելը, կառուցվել է 1840-1846 թվականներին կլասիցիզմի ոճով։ Գրադարանի ռոտոնդայի նոր հավելվածը, որը նախագծել է ճարտարապետ Գուստավ Նյուստրյոմը, ավարտվել է 1906 թվականին։ 1998 թվականին գրադարանը ընդլայնվել է Ֆաբիանիա (Fabiania) շենքի ավելացմամբ, որի տարբեր մասերը կառուցվել են Վիան Վիկի և Գուստաֆ Նիստրոմի կողմից 1844-1895 թվականներին։ Ֆաբիանիան մյուս շենքերին միացված է ստորգետնյա թունելով։
Գրադարանը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ անմիջապես Հելսինկիի համալսարանի դիմաց։ Հավաքածուի մեծ մասը պահպանվում է «Կիրյալուոլա» (գրքերի քարանձավ) կոչվող ստորգետնյա բունկերում, որը զբաղեցնում է 57 600 մ2 տարածք[4][5]։
Գրադարանում աշխատում են 200 աշխատակից։ 2008 թվականին գրադարանի բյուջեն կազմել է 18 միլիոն եվրո։