Ֆիլոմենա (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Ֆիլոմենա» (անգլ.՝ Philomena), ռեժիսոր Սթիվեն Ֆրիրզի դրամատիկ ֆիլմը, որը էկրան Է բարձրացել 2013 թվականին։ Սցենարի հիմքում ընկած է քաղաքական լրագրող Մարտին Սիքսմիթի «Ֆիլոմենա Լիի կորած երեխան» գիրքը։ Գլխավոր դերերը կատարում են Ջուդի Դենչն ու Սթիվ Կուգանը։
Արագ փաստեր Ֆիլոմենաանգլ.՝ Philomena, Երկիր ...
Ֆիլոմենա անգլ.՝ Philomena | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2][3], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և կենսագրական ֆիլմ |
Թվական | օգոստոսի 31, 2013[4], փետրվարի 27, 2014[5] և դեկտեմբերի 26, 2013[6] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սթիվեն Ֆրիրզ[1][7][8][…] |
Պրոդյուսեր | Սթիվ Քուգան, Գաբրիելլա Տանա[4] և Tracey Seaward?[4] |
Սցենարի հեղինակ | Սթիվ Քուգան և Ջեֆ Փոուփ[4] |
Դերակատարներ | Ջուդի Դենչ[9][7][8][…], Սթիվ Քուգան[9][7][8][…], Anna Maxwell Martin?[9][8][10], Մեր Ուինինգհեմ[9][8], Միշել Ֆեյրլի[9][8], Փիթեր Հերման[9][8], Simone Lahbib?[9][8][11], Սոֆի Քենեդի Քլարկ և Բարբարա Ջեֆորդ |
Օպերատոր | Ռոբբի Ռայան |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Մոնտաժ | Վալերիո Բոնելլի |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Կինոընկերություն | Pathé |
Տևողություն | 98 րոպե |
Բյուջե | 12 000 000 $[12] |
Շահույթ | 100 000 000 $[12] |
Պաշտոնական կայքէջ |
Փակել
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի 70-րդ կինոփառատոնում[13]։ «Ֆիլոմենան» երեք անվանակարգերում առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և չորս անվանակարգերում՝ «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ տարվա լավագույն ֆիլմ։